26/08/2026

EU – Armenia

Ծինփինի խորհրդավոր նամակը՝ Զելենսկուն․ ինչու՞ չինարենով

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը չինարեն լեզվով նամակ է գրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ շնորհավորելով նրան Ուկրաինայի անկախության օրվա կապակցությամբ։

Զելենսկին նամակը հրապարակել է սոցիալական ցանցերում։

Սին «անկեղծ շնորհավորանքներ և լավագույն մաղթանքներ» է հղել՝ նշելով, որ «Չինաստանի և Ուկրաինայի միջև բարեկամությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների հիմնարար շահերին»։

Նամակը գրվել է չինարենով, չնայած մյուս առաջնորդները նրան շնորհավորել են անգլերենով։

Թե որն է սրա պատճառը՝ հայտնի չէ, բայց Չինաստանի պես հզոր ու քաղաքակրթական երկրի առաջնորդի համար դժվար թե այս մոտեցումը պատահական լինի։

Ի պատասխան՝ Զելենսկին հույս է հայտնել, որ «Չինաստանը կխաղա ուժեղ դիվանագիտական ​​դեր Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի դադարեցման գործում»։