26/08/2026

EU – Armenia

Կզցնելն ու պիղծը վիրավորա՞նք չեն

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը չի համարում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նախօրեին հնչեցված կոշտ արտահայտությունը որևէ կոնկրետ անձի ուղղված վիրավորանք է եղել։

Լրագրողների հետ զրույցում Ռուբինյանը նշել է, որ հենց այդ պատճառով էլ նիստի ընթացքում չի միջամտել և Փաշինյանին նկատողություն չի արել։ Նրա խոսքով՝ վարչապետը որևէ մեկի հասցեին ուղղակի վիրավորական արտահայտություն չի օգտագործել, ուստի իր կողմից ընդհատելու անհրաժեշտություն չի առաջացել։

Ռուբինյանը նաև անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին նախկինում հնչեցված «պիղծ» բնորոշմանը։ ԱԺ նախագահի գնահատմամբ՝ այդ ձևակերպումը ևս վիրավորանք չի եղել, այլ տվյալ անձի վերաբերյալ քաղաքական կամ անձնական գնահատական։

Այսպիսով, Ռուբինյանի մեկնաբանությամբ՝ նման արտահայտությունները չեն դիտարկվում որպես իր սահմանած բարեվարքության կանոնների խախտում, քանի դեռ դրանք ուղղակիորեն հասցեագրված վիրավորանք չեն պարունակում։