Օգոստոսի 25-ին վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 16։35-ի սահմաններում Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 12 շենքի մոտ Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Արմեն Պ․-ն իր վարած Chevrolet Volt մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ 60-ամյա Նելլի Վ․-ին։
Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Հրազդան» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բաց մի թողեք
Քաղաքապետարանի աշխատողները կոտրել են քաղաքացու մեքենայի ապակին
«Ասես ռումբ պայթեր»․ BMW-ն պայթել է Գյումրու կենտրոնում․ Լուսանկար
Արտակարգ դեպք, Գյումրիում «Mercedes» է պայթել․ Լուսանկար