Գյումրու կենտրոնական փողոցներից մեկում՝ Տերյան փողոցում, այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ BMW մակնիշի ավտոմեքենան հանկարծակի պայթել է՝ ամբողջությամբ վերածվելով ջարդոնի։
Պայթյունի հետևանքով վնասվել է նաև փողոցում գտնվող կահույքի խանութը․ կոտրվել են դրա ապակիները։
Ականատեսների պատմելով՝ պայթյունն այնքան ուժգին է եղել, որ առաջին պահին այն տպավորությունն է ստեղծվել, թե մեքենայի վրա պայթուցիկ է նետվել։ Մեքենան ամբողջությամբ վնասված վիճակում է հայտնվել, սակայն, ըստ ականատեսների, վարորդին հրաշքով հաջողվել է դուրս գալ ավտոմեքենայից։
Դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենան վարորդին տեղափոխել է բուժհաստատություն։ Նախնական տեղեկություններով՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Պայթյունի պատճառը դեռևս հայտնի չէ։ Ականատեսների փոխանցմամբ՝ հնարավոր պատճառներից մեկը կարող է լինել մեքենայում տեղադրված գազի բալոնի պայթյունը։


Բաց մի թողեք
Թոշակառուներին առաջարկվում է հարազատներին մեռնելուց հետո շատ նեղություն չտան․ ինչի հաշվին
Վթար Երևան-Սևան ճանապարհին, կա 8 տուժած. Լուսանկար
Վրաերթ Վանաձորում. 45-ամյա կինը տեղում մահացել է․ Լուսանկար