Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին Մանազկերտի ճակատամարտի 955 -րդ տարելիցի կապակցության հայտարարություն է տարածել։
Ինչպես փոխանցել է Turkiye իշխանամետ պարբերականը, թուրք ազգայնականների առաջնորդը նշել է, որ «Անատոլիային տիրապետելու, իր պետականությունը պահպանելու և սեփական ճակատագիրը տնօրինելու թուրք ժողովրդի կամքը մնում է անփոփոխ»։
Բահչելին մասնավորեցրել է, որ «այդ հողերում հնչող աղոթքը, այդ հողերի վրա ծածանվող կիսալուսնով և աստղով դրոշը և թուրքական կենդանի պետությունը այսուհետ ևս դարեդար հիշեցնելու են այդ օրհնված օրը»։
Պատմաագիտության մեջ ընդունված է, որ Մանազկերտի ճակատամարտում հաղթանակը սկիզբ է դրել Հայկական բարձրավանդակում և Անատոլիայում թուրքերի «քաղաքական ներկայությանը»։
Բահչելին իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կոալիցիոն գործընկերն է, և նրա հայտարարությունը կարելի է գնահատել որպես Թուրքիայի պաշտոնական տեսակետ։ Այս դեպքում հարց է ծագում, թե ներկա աշխարհում ի՞նչը կամ ո՞վ է խանգարում, որպեսզի Թուրքիան շարունակի «տիրապետել Անատոլիային»։ Նման «թափանցիկ ակնարկներ» հաճախ թույլ է տալիս նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը։
Բահչելին «Անատոլիային հավերժ տիրելու» Թուրքիայի կամքի մասին հայտարարել է իսրայելա-թուրքական դիմակայության համատեքստոում։ ԱՄՆ-ու հայտնի լրագրող Լորա Լումերը, հղելով պետական դեպարտամենտի աղբյուրներներին, հայտնել է, որ Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Թոմ Բարաքը «խորհրդատվությունների համար ետ է կանչվել»։
Լրագրող Մարիո Նավֆալին հարցազրույցում Բարաքը Իսրայելին մեղադրել է «ի հակակշիռ ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւի Գոլանի բարձունքները օկուպացնելու» մեջ։
Դեռևս նախագահության առաջին շրջանում Դոնաալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչել է Իսրայելի մայրաքաղաք, իսկ Գոլանի բարձունքները՝ նրա «ինքնիշխան տարածք»։ Հանրապետական մի քանի կոնգրեսականներ Թուրքիայում ԱՄՆ դեսպանին քննադատել» են Սենատոր Ռիք Սքոթը հայտարարել է, որ նրան «դեսպանի պաշտոնում հաստատել են, որպեսզի իրականացնի նախագահի քաղաքականությունը, ոչ թե հրապարակավ հակադրվի նրան»։
Եթե դեսպանը Բարաքը պաշտոնին հրաժեշտ տա, ուրեմն Մերձավոր Արևելքում Իսրայելը շարունակում է մնալ Միացյալ Նահանգների առանձնահատուկ դաշնակիցը՝ Թուրքիայի համար անցանկալի հեռանկարով հանդերձ։
Բահչելին, ամենայն հավանականությամբ, Էրդողանի անունից ԱՄՆ նախագահին «հասկացրել» է, որ Թուրքիան «ետքայլ չի անի»։ Էրդողանը Երուսաղեմը ճանաչում է «օսմանյան ժառանգության մաս» և այդ «հողերում թուրքական ներկայության վկա»։

Բաց մի թողեք
Բաքուն Անկարային և Երուսաղեմին հաշտեցնել չի կարող
Ո՞րն է Ղազախստան – Ադրբեջան «սառնության» պատճառը, արդյոք ազատ ընտրությունները
Ինչո՞ւ եք շահագործում ԵԱՏՄ հնարավորությունները․ Պետդումայի խոսնակը՝ Հայաստանին