Օգոստոսի 10-ին Երևանի Հալաբյան փողոցի բակում հայտնաբերված լքված նորածին աղջիկն առայժմ գտնվում է հիվանդանոցում։
Նա առողջական խնդիրներ չունի։ Այս տեղեկությունը փոխանցեց երեխային հայտնաբերած Նարեկ Պետրոսյանը։ Վերջինիս առաջվա ինտենսիվությամբ չեն թույլատրում տեսակցել փոքրիկին։
Սակայն, Նարեկն ամեն կերպ հետաքրքրվում է Սոսեի ճակատագրով. «Տեղյակ եմ, որ երեխայի կենսաբանական ծնողները դեռ չեն հայտնվել։ Չգիտեմ երբ դուրս կգրեն հիվանդանոցից, դա արդեն սոցիալական պաշտպանության ոլորտն է զբաղվում։ Թե ինչպես կդասավորվի փոքրիկի կյանքը՝ դժվարանում եմ պատասխանել»։
Փոքրիկ Սոսեն ամենայն հավանականությամբ կորդեգրվի։ Նշենք, որ Հայաստանում երեխա որդեգրել ցանկացող ընտանիքների թիվն այս պահին գերազանցում է 100-ը։

Բաց մի թողեք
«Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել» … հինգ ամիս անց. Լուսանկարներ
«Բարի, ընկերասեր, կենսուրախ, կյանքի մարդ էր Էրիկս». Էրիկ Սայադյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին՝ Մերձարաքսյան հովտի Արաքսավան տեղանքի թեժ մարտերի ժամանակ. Լուսանկարներ
Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն. ՀՖՖ-ն հերքում է տարածվող լուրերը