ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը զգուշացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որ Ուկրաինան և Միացյալ Նահանգները պատրաստում են գործողություններ, որոնք կարող են շրջափակել ՌԴ հարավային նավահանգիստները, և առաջարկել է փոխզիջում Դոնբասի հարցում:
Պուտինն արձագանքել է՝ Ռուսաստանը կհարվածի «երեք անգամ ավելի հզոր», պնդում է ուկրաինացի լրագրող Սերգեյ Պավլյուչենկոն, որին վկայակոչում են ուկրաինական Telegram ալիքները:
Միևնույն ժամանակ, ըստ նույն պնդումների, Պուտինն, իբր, համաձայնել է Կիևի վրա զանգվածային հարձակումների երկօրյա դադարի՝ Մոսկվային և Սանկտ Պետերբուրգին հարվածներ չհասցնելու դիմաց ԿՀՎ տնօրենի Ռուսաստան կատարած այցի ժամանակ:
Լրագրողի ներքին աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի կողմից նոր, խիստ պատժամիջոցների սպառնալիքով տարածքային զիջումների առաջարկին ի պատասխան՝ Պուտինն ընդամենը «չի բացառել Դոնեցկի մարզում ԱՄՆ-ի կողմից կառավարվող տնտեսական գոտի ստեղծելու տեսական հնարավորությունը՝ առանց Ուկրաինայի մասնակցության»։
Ռուսաստանի առաջնորդը «նավահանգստային» և «էներգետիկ» հրադադարի համար սահմանել է հետևյալ պայմանները. Ուկրաինան կդադարեցնի նավթավերամշակման գործարանների, Ղրիմի և ռազմաճակատից 200 կիլոմետրից ավելի հեռավորության վրա գտնվող ցանկացած թիրախի վրա հարձակումները:
ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆի Մոսկվա այցի նպատակը «հատուկ ծառայությունների գերատեսչությունների միջև շփումներն էին», ավելի վաղ The Washington Post (WP)-ին ասել էր Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի ուշ, ՏԱՍՍ-ի հետ զրույցում Պեսկովը հայտարարել է, որ Ռատկլիֆի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև շփումներ նախատեսված չէին»։
Ռատկլիֆի՝ նախօրեին Ռուսաստանի մայրաքաղաք կատարած այցի մասին հաղորդել էին CBS-ի լրագրող Ջենիֆեր Ջեյքոբսը և Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը։

Բաց մի թողեք
Ծինփինի խորհրդավոր նամակը՝ Զելենսկուն․ ինչու՞ չինարենով
Հրադադարի ռեժիմն էլի խախտվեց․ Իսրայելը նոր հարվածներ է հասցրել
Մահապատիժ են իրականացրել