Օգոստոսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասին՝ գլխավորությամբ թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի։
Թեմակալ առաջնորդն ու հոգևոր հովիվները, հայցելով Նորին Սրբության հայրապետական օրհնությունը, ջերմորեն շնորհավորեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան տարեդարձի առիթով՝ հայտնելով իրենց որդիական սերն ու անսասան հավատարմությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Եկեղեցականաց դասը Հայոց Հայրապետին մաղթեց քաջառողջություն, արևշատություն և արդյունավոր հովվապետություն՝ ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու:
Իր հերթին Վեհափառ Հայրապետը, հայրապետական իր օրհնությունը բերելով ներկաներին, բարձր գնահատեց Մասյացոտնի թեմի հոգևորականների հանձնառու, նախանձախնդիր ծառայությունը: Նորին Սրբությունը պատգամեց մերօրյա փորձությունների մեջ աննկուն մնալ հավատով և նույն նվիրումով ու քաջեռանդությամբ շարունակել արդյունավորել իրենց տերունապատվեր առաքելությունը՝ ի բարօրություն հայրենիքի և բարեպաշտ մեր ժողովրդի։

Բաց մի թողեք
«Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել» … հինգ ամիս անց. Լուսանկարներ
«Բարի, ընկերասեր, կենսուրախ, կյանքի մարդ էր Էրիկս». Էրիկ Սայադյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին՝ Մերձարաքսյան հովտի Արաքսավան տեղանքի թեժ մարտերի ժամանակ. Լուսանկարներ
Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն. ՀՖՖ-ն հերքում է տարածվող լուրերը