«Փլեյ սիթի»-ի տնօրեն Արշալույս Առաքելյանը մեկ ամսով կալանավորվեց։ Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց փաստաբան Հրանտ Անանյանը։
Անդրադառնալով քրեական գործին՝ Անանյանը նշեց․ «Կալանավորեցին իբր հարկերից խուսափելու համար, բայց իմ պաշտպանյալը ամեն կերպ փորձել է քննությանը աջակցել, համակարգիչներն են եկել առգրավվել, համակարգիչների պարունակության վերծանման հարցում պատրաստակամություն է հայտնել աջակցել; Բայց համակարգիչների որոշ ֆայլերի կամայական խեղաթյուրված մեկնաբանելու արդյունում վարկած են ձևավորել իբր հարկերից խուսափում է։ 10 համակարգչից 2-ը կիսատ պռատ նայել են, էլ մնացածը չեն նայել, ընդ որում ասել ենք եկեք մայր համակարգիչը նայեք, որ օգնեք, այսինքն ամեն կերպ օժանդակել ենք գործի քննությանը»։
Հարցին՝ որքանով էր խափանման միջոց կալանավորման ընտրությունը իրավաչափ՝ փաստաբանը նշեց․ «Միանշանակ կարելի էր խափանման այլ միջոց կիրառել, 63 տարեկան մեծ մարդ է, տարբեր տեսակի հիվանդություններով, նրա կինն էլ վատառողջ է, օնկոլոգիական բազմաթիվ հիվանդություններով։ Կարծում եմ, որ այս գործը միանշանակ իրավական չէր»։
Անանյանը նշեց, որ դեռ դատարանի որոշումը չեն ստացել, ստանալուց հետո այն կբողոքարկեն։

Բաց մի թողեք
Ռոբերտ Քոչարյանը բժշկական հետազոտություններից հետո դատարան կներկայացվի
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները
Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվել է