29/08/2026

EU – Armenia

Հունաստանում վարակի բռնկման վտանգ է ծագել

Հունաստանում՝ Արեւմտյան Նեղոսյան տենդի բռնկման վտանգի պատճառով իրականացվում են ախտահանման արտակարգ միջոցառումներ, այդ թվում նաեւ՝ գիշերային սրսկումներ։

Ատտիկայի մարզի արեւելյան շրջաններում ախտահանում է իրականացվում ընդհանուր առմամբ՝ 10 հազար ակր ընդգրկող տարածքում։ Նահանգապետ Նիկոս Խարդալիսը կոչ է արել բնակիչներին պահպանել մոծակներից պաշտպանելու անձնական անվտանգության կանոնները։

Հունաստանի Հանրային առողջության պահպանման Ազային կազմակերպության տվյալներով՝ վերջին մեկ շաբաթում արձանագրվել է Արեւմտյան Նեղոսի տենդով վարակման 75 նոր դեպք։ Այս տարվա ընթացքում վարակումների թիվը հասել է 232։

Մահացության դեպքերը 19-ն են։ Հունաստանը Իտալիայից հետո երկրորդ տեղում է Արեւմտյան Նեղոսյան տենդով հիվանդացության տվյալներով, նշվում է պաշտոնական տեղեկատվության մեջ։