Ադրբեջանի ԱԳՆ–ն բողոք է հայտնել Լեհաստանին՝ երկրում ստեղծված իրավիճակին նվիրված TVP World հեռուստաալիքով հեռարձակված հաղորդման պատճառով։
Դրա հետ կապված՝ նախարարություն է կանչվել Բաքվում Լեհաստանի դեսպան Պավել Ռադոմսկին և նրան համապատասխան դիվանագիտական նոտա է հանձնվել։ Առիթը Eastern Express հաղորդումն էր, որը անգլալեզու լեհական հեռուստաալիքը ցուցադրել էր օգոստոսի 26-ին։
Հաղորդումը նվիրված էր Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակին։ X սոցցանցում TVP World-ի հրապարակման համաձայն՝ հաղորդումը անդրադարձել է լրագրողների ձերբակալությանը և ընդդիմության ներկայացուցիչների վրա ենթադրյալ ճնշմանը։ Հաղորդման բովանդակությունը սուր արձագանք է առաջացրել Ադրբեջանի իշխանությունների մոտ։ Ադրբեջանի ԱԳՆ–ն եթերում հնչած գնահատականները համարել է «կանխակալ և օբյեկտիվության սկզբունքներին չհամապատասխանող»։
Ադրբեջանի ԱԳՆ-ի պնդմամբ, այդ հայտարարություններն ուղղված են եղել Ադրբեջանի և երկրի ղեկավարության դեմ։ Բաքուն նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ TVP-ն պետական ֆինանսավորում է ստանում։ ԱԳՆ–ն հեռուստաալիքում Ադրբեջանի վերաբերյալ քննադատական նյութերի հայտնվելը Լեհաստանի կողմից անբարյացակամ գործողություն է որակել։

Բաց մի թողեք
Փաշինյանը վերջապես խոստովանեց, որ Ալիևն ամենևին էլ խաղաղության չի ձգտում
Ինչպես Պուտինի սիրելի մարզաձևը վերաբացեց դեպի միջազգային մրցումներ տանող դուռը
Թրամփը կա՛մ «օգտակար հիմար» է, կա՛մ միտումնավոր թուլացնում է Եվրոպան