Երկու չափազանց հագեցած, պատասխանատու և կարևոր տարիներ, որոնց ընթացքում ունեցանք բազմաթիվ մարտահրավերներ, իրականացրինք կարևոր ծրագրեր, ձևավորեցինք նոր գաղափարներ և ամենակարևորը, ընդունեցինք ՀՀ Զբոսաշրջության զարգացման ռազմավարությունը և միասին արձանագրեցինք արդյունքներ, որոնց համար այսօր կարող եմ հետ նայել մեծ գոհունակությամբ և հպարտությամբ։
Նախ և առաջ ցանկանում եմ խորին շնորհակալությունս հայտնել ՀՀ վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան -ին՝ ինձ վստահելու և Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության զարգացման պատասխանատվությունը ստանձնելու հնարավորություն ընձեռելու համար։
Այդ վստահությունն ինձ համար առաջին հերթին մեծ պատասխանատվություն էր, և այսօր, ճանապարհի այս հանգրվանում, կարող եմ վստահությամբ ասել, որ այդ պատասխանատվությունը կատարել եմ պատվով, նվիրումով և ամբողջական հավատով առ այն, որ Հայաստանի զբոսաշրջությունը կարո՜ղ է և պե՜տք է դառնա մեր երկրի զարգացման կարևոր շարժիչ ուժերից մեկը։
Իմ առանձնահատուկ շնորհակալությունն եմ հայտնում ՀՀ էկոնոմիկայի նախարար Gevorg Papoyan / Գևորգ Պապոյան ֊ին՝ այս տարիների ընթացքում իր գիտելիքով, փորձով, անձնական ներգրավվածությամբ և մշտական աջակցությամբ իմ աշխատանքին նպաստելու, ինչպես նաև բազմաթիվ կարևոր ծրագրերի իրականացման գործում իր անմիջական ներդրումն ունենալու համար։ Շնորհակալ եմ վստահության, գործընկերության և համատեղ աշխատանքի համար, պարո’ն նախարար ։
Շնորհակալություն եմ հայտնում նաև Հայաստանի Հանրապետության կառավարության յուրաքանչյուր անդամի՝ այս տարիների ընթացքում ցուցաբերած աջակցության և համագործակցության համար։ Առանձնահատուկ ցսնկսնում եմ ընդգծել փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Տիգրան Խաչատրյանի աջակցությունը, ներգրավվածությունն ու պատրաստակամությունը՝ զբոսաշրջության ոլորտին վերաբերող կարևոր հարցերում և նախաձեռնություններում։
Եվ, իհարկե, այս ամենի հետևուն կանգնած իմ թիմին։
Իմ թիմակիցներից յուրաքանչյուրին ցանկանում եմ ասել՝ շնորհակալ եմ։
Առանց ձեր նվիրվածության, պրոֆեսիոնալիզմի, աշխատասիրության և այն մեծ էներգիայի, որով ամեն օր կատարում էիք ձեր աշխատանքը, այս երկու տարիների ընթացքում գրանցված հաջողություններից որևէ մեկը հնարավոր չէր լինի։
Մենք միասին աշխատեցինք ոչ միայն ծրագրերի, այլև գաղափարի շուրջ՝ ունենալ ավելի մրցունակ, ժամանակակից և աշխարհին բաց Հայաստանի զբոսաշրջություն։ Եվ ես խորապես հավատում եմ, որ մեր կատարած աշխատանքի արդյունքները դեռ երկա՜ր են շարունակելու իրենց ազդեցությունը։
Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում նաև զբոսաշրջության ոլորտի մեր մասնավոր գործընկերներին՝ հյուրանոցներին, հյուրատներին, ռեստորաններին, զբոսաշրջային ընկերություններին, ոլորտին առնչվող բոլոր ֆեդերացիաներին, ասոցիացիաներին և մասնագիտական կառույցներին։
Շնորհակալ եմ ձեր ներգրավվածության, վստահության, պատրաստակամության և ամենօրյա աշխատանքի համար։ Զբոսաշրջության զարգացումը հնարավոր չէ միայն պետական կառույցների ջանքերով, այն համատեղ աշխատանքի արդյունք է։ Եվ այս երկու տարիների ընթացքում ես հատկապես գնահատել եմ մասնավոր հատվածի պատրաստակամությունը՝ երկխոսելու, նոր գաղափարներ առաջարկելու, փոփոխություններ իրականացնելու և միասին պատասխանատվություն ստանձնելու Հայաստանի զբոսաշրջության ապագայի համար։ Դուք ինձ սատար եք եղել ։
Շնորհակալ եմ նաև բոլոր գործընկերներիս՝ համայնքներում և մարզերում, որոնց հետ այս երկու տարիների ընթացքում անցել ենք այս ճանապարհը։
Մասնավորապես Երևանի քաղաքապետ Tigran Avinyan / Տիգրան Ավինյան ֊ին։
Պարո՜ն քաղաքապետ, մեր համատեղ իրականացրած ծրագրերը շոշափելի ու հաշվելի արդյունք են տալիս, մենք դա տեսնում ենք ամեն օր ։
Շնորհակալ եմ բոլոր մարզպետներին, որոնք ինձ աջակցել են մարզային ծրագրերի իրականացման գործում։ Մարզերի զբոսաշրջային ներուժը նոր է սկսում բացահայտվել, ամեն տարի աճող թվերը դրա առհավատչյան են։
Այսօր ես ավարտում եմ իմ աշխատանքը Կոմիտեում մեծ երախտագիտությամբ՝ այս տարիների, մարդկանց, ձեռքբերումների և միասին ստեղծածի համար։
Սակայն սա հրաժեշտ չէ ։
Ես համոզված եմ, որ մեր ճանապարհները դեռ բազմիցս են խաչվելու և մենք դեռ շարունակելու ենք միասին աշխատել՝ Հայաստանի Հանրապետության համար նոր գաղափարներ կյանքի կոչելու և մեր երկրի ներուժն աշխարհին ներկայացնելու համար։
Շնորհակալ եմ այս երկու տարիների համար։
Շնորհակալ եմ վստահության համար։
Եվ ամենից շատ՝ շնորհակալ եմ միասին անցած ճանապարհի համար։
Շուտով կհրապարակեմ ՀՀ Զբոսաշրջության կոմիտե/Tourism Committee of RA ֊ի կողմից իրականացված 2 տարիների համառոտ հաշվետվությունը` նաև հանրությանը հաշվետու լինելու նպատակով։
Հարգանքով` Լուսինե Գևորգյան

Բաց մի թողեք
«Բարի, ընկերասեր, խելացի տղա էր Համլետս». Համլետ Բադալ յանն անմահացել է նոյեմբերի 1-ին Նռնաձորում. Լուսանկարներ
Կարեւոր առիթ, որ բաց թողնել պետք չէ. Լուսանկար
Հաղթահարի՛ր վախերդ եղբայր, Սերժ