08/09/2026

EU – Armenia

Չաղ Ռուստամը 21 օրով մնաց կալանքի տակ. Լուսանկար

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ որոշեց այս անգամ ազատ չարձակել «Չաղ Ռուստամ» անունով հայտնի քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանին, նրա կալանքի ժամկետը երկարացվեց 21 օրով։

Հիշեցնենք, որ Ռուստամ Ստեփանյանին Մելքոնյանը ազատ էր արձակել այս տարվա ամռանը, դատախազը բողոքարկել էր որոշումը, որը բավարարվել էր։ Դրա արդյունքում Ստեփանյանը հայտնվել էր կրկին բանտում։

Հիշեցնենք` «Չաղ Ռուստամ» մականունով քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել «Ֆազ» մականունով քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի սպանությունը կազմակերպելու և մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի հրազեն ձեռք բերելու ու պահելու համար:

Չաղ Ռուստամը 21 օրով մնաց կալանքի տակ