Սեպտեմբերի 4-ին Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արշակունյաց պողոտայի թաղամասերից մեկում 33-ամյա տղամարդը վիճաբանել է մեկ այլ անձի հետ։ Միջադեպի վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունում որևէ ահազանգ չէր ստացվել։
Վիճաբանության ընթացքում 33-ամյա տղամարդը, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով և կոպտորեն խախտելով հասարակական կարգը, բարձրաձայն հայհոյանքներ է հնչեցրել, ապա, իր առավելությունն ընդգծելու նպատակով, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկից վերցրել է հրազենի նմանվող առարկա և, շարունակելով հայհոյանքներ հնչեցնել հետապնդել է նշված անձին։
Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում տղամարդը ներկայացել է Ոստիկանություն։
Խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերով ներկայացվել է քննչական բաժին։
Կատարվում է նախաքննություն։

Բաց մի թողեք
Աշոտ Մինասյանը կալանքից ազատվել է
Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում, աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել
Վիճաբանություն և ծեծկռտուք Ոսկեվազի դաշտերում, մասնակիցների թիվն անցնում է մեկ տասնյակը