Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում լրագրողներին ասել է, թե Վաշինգտոնում ընդունված համատեղ հռչակագրում իբր նշվել է «Հայաստանի նոր սահմանադրության անհրաժեշտությունը Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն ավարտելու համար»։
Նրա խոսքով, «այս քայլի ժամկետները կախված են Հայաստանի ներքին գործընթացներից», հավելել՝ «ընտրություններից հետո Հայաստանի վարչապետը նոր հայտարարություններ է արել մինչև տարեվերջ սահմանադրության նախագծի հրապարակման վերաբերյալ»։
Բաքուն հերթական՝ այս անգամ Բայրամովի շուրթերով լկտի ու խայտառակ սուտ է հրապարակ նետում։ Վաշինգտոնում ընդունված ինչպես եռակողմ (ՀՀ, ԱՄՆ, Ադրբեջան), այնպես էլ՝ երկկողմ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագված համաձայնագրում ոչ մի դրույթ, նույնիսկ հեռավոր ակնարկ ու հիշատակում չկա Հայաստանի նոր սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին։
Դա պարզապես Փաշինյան-Ալիևի գործարքի մտացածին ու հակահայ թեզերից մեկն է։

Բաց մի թողեք
Վերջերս Փաշինյանը նոր սահմանադրության մասին խոստումներ է արել, սպասում ենք․ Բայրամով
«Սարքել են, որ Կարապետյանին պահեն կալանքի տակ»
Ադրբեջանում 5 մարդ ողջ-ողջ այրվել է