Հայաստանի բռնցքամարտի կանանց ու տղամարդկանց թիմերը կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը ներկայացրել է թիմերի կազմերը։
Տղամարդկանց թիմի կազմում են` 50 կգ` Ռուդոլֆ Գարբոյան, 55 կգ` Ժիրայր Սարգսյան, 60 կգ` Արթուր Բազեյան, 65 կգ` Արթուր Սահակյան, 70 կգ` Հարություն Հակոբկոխյան, 75 կգ` Մարատ Միքայելյան, 80 կգ` Արտուշ Հովհաննիսյան, 85 կգ` Ռաֆայել Հովհաննիսյան, 90 կգ` Նարեկ Մանասյան, +90 կգ` Դավիթ Չալոյան: Կանանց թիմում են` 48 կգ` Հեղինե Պետրոսյան, 54 կգ` Լուսյա Ավետիսյան, 66 կգ` Էլիդա Քոչարյան:
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա 15-ից 26-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում:

Բաց մի թողեք
Սա ստորությnւն է, ես տղամարդ եմ. Նեյմարը հեռացվել է խաղադաշտից
Ինչպես է Վահան Քերոբյանը դիմավորել դստերը «Մանկական Եվրատեսիլում» նրա հաղթանակից հետո. տեսանյութ
Արագածում արդեն խորը ձմեռ է․ Անձրև, ամպրոպ. եղանակը առաջիկա օրերին