Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 02:10-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ Գորիկ Ա.-ն իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով Հանքավան բնակավայրի Փյունիկ 1-ին փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է։
Վթարի հետևանքով Գորիկ Ա.-ն տեղում մահացել է։
Փրկարարները մահացածի մարմինը պատգարակով մոտեցրել են դիատարին, ապա հոսանքազրկել ավտոմեքենան և ուղղել այն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացած վարորդի ամբողջական ինքնությունը։



Բաց մի թողեք
Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա վիրավոր. Լուսանկար
Գյումրի էին գնացել հարսի մոր քառասունքին. Եղվարդում սգում են երիտասարդ ամուսինների մահը. Տեսանյութ
Ողբերգական ավտովթար՝ Երևանում. բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է. Լուսանկար