Գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանը դատական հայց էր ներկայացրել Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի դեմ, որով պահանջել էր հերքել իր հասցեին հնչեցրած զրպարտչական բնույթի արտահայտությունները, ինչպես նաեւ նյութական վնասի փոխհատուցում էր պահանջել։
Հայցի հիմքում Մեսրոպ Մանուկյանի կողմից Ֆեյսբուքում հունվարի 8-ին հրապարակած՝ «Լամբորջինի քշողին 2 միլիոն դոլար «գրեֆ»» վերտառությամբ տեսանյութն էր, որտեղ, ըստ հայցվոր կողմի, Գրիգոր Տեր-Ղազարյանին և «ՋԻ ԹԻ ԲԻ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ին վերաբերող զրպարտչական տվյալներ են հայտնվել, մասնավորապես այն, որ «նրանք ՔՊ-ից 2 միլիոն դոլար և ավելի «գրեֆ» են ստացել»։
Այսօր դատարանը հրապարակել է վճիռը, որով հայցը բավարարավել է մասնակիորեն։ Դատարանը պարտավորեցրել է Մեսրոպ Մանուկյանին հերքել իր գրառումը, իսկ նրանից հօգուտ Գրիգոր Տեր-Ղազարյանի, «ՋԻ ԹԻ ԲԻ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ի բռնագանձել ընդհանուր 300, 000 դրամ (յուրաքանչյուրին 150,000 ՀՀ դրամ)՝ որպես զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում:
Մանուկյանից նաեւ 29 հազար դրամ է բռնագանձնվելու` որպես պետական տուրքի գումար, իսկ մնացած մասով դատարանը հայցը մերժել է։

Բաց մի թողեք
Ով է ձերբակալվել Նուբարաշեն ՔԿՀ-ից․ Լուսանկար
Սամվել Կարապետյանը պահանջում է, որ Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրի
Ո՞վ է Մեղրիի համայնքապետի հետ ձերբակալված Էկոպարեկային ծառայության բարձրաստիճան պաշտոնյան․ Լուսանկար