Թուրքիայի Էդիրնե նահանգի նահանգապետարանը հայտնել է, որ Բուլղարիա-Թուրքիա սահմանային նոր անցակետ կկառուցվի։
Նշվում է, որ հանդիպում է տեղի ունեցել և քննարկվել է նոր սահմանային անցակետի կառուցման հարցը։ Այն կկառուցվի թուրքական Քափըքյուլե սահմանային անցակետից հյուսիս ու կկոչվի «Քափըքյուլե/ կապիտան Անդրեևո-հյուսիս»։
Հանդիպմանը մասնակցել են Էդիրնեի նահանգապետ Յունուս Սեզերը, Առևտրի նախարարի տեղակալ Սեզայի Ուչարմակը, Բուլղարիայի ներքին գործերի նախարար Իվան Դեմերձիևը, Բուլղարիայի ազգային մաքսային գործակալության ղեկավար Նիկոլայ Շուշկովը և այլ պաշտոնյաներ։
Կողմերը քննարկել են սահմանային նոր անցակետի կառուցումն ու անցակետի թողունակության մեծացմանն առնչվող հարցեր։

Բաց մի թողեք
Եվրախորհրդարանի պատգամավորները պնդում են Ուկրաինային աջակցելու համար օգտագործել Ռուսաստանի սառեցված ակտիվները
Գիորգոս Մազոնակիս. Ձերբակալություններ և նոր ապացույցներ հույն աստղի մահվան հետաքննության շրջանակներում
Ֆոն դեր Լայենը դիտարկում է ջրային ռեսուրսների վերաբերյալ ԵՄ նոր օրենքի ընդունման հնարավորությունը՝ երաշտից հետո