15/09/2026

EU – Armenia

ՆԱՏՕ-ի կործանիչներն անօդաչու թռչող սարք են խփել Լիտվայի երկնքում

Բալթյան օդային պարեկային առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի կործանիչները երեքշաբթի առավոտյան անօդաչու թռչող սարք են խոցել Լիտվայի կենտրոնական Կայսիադորիսի շրջանում, հաղորդել են լիտվական լրատվամիջոցները՝ հղում անելով Ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնին։

«Անօդաչու թռչող սարքը մտել է Լիտվա ենթադրաբար Բելառուսի տարածքից և ուղղվել դեպի երկրի արևմտյան մասը։ Այն խոցվել է Շյաուլյայի ավիաբազայում տեղակայված Eurofighter-ի իտալացի օդաչուների կողմից», – ասվում է հայտարարության մեջ։

Ակտիվացվել է «Skydas» պլանը, որը սովորաբար իրականացվում է միջադեպերի վայրերում, որտեղ պայթյունի վտանգ կա։ «Կա մեծ հավանականություն, որ անօդաչու թռչող սարքը պայթուցիկ նյութեր է տեղափոխել», – նշված է հայտարարության մեջ։