15/09/2026

EU – Armenia

Ապամոնտաժվել է Սևանա լճի՝ Հայրապետյանի ապօրինի առանձնատան պարիսպը, հայց է ներկայացվել «Հարսնաքարի» վերաբերյալ. Տեսանյութ

Դատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը, իսկ առանձնատան վերաբերյալ Դատախազության պետական շահերի պաշտպանության հայցը գտնվում է դատարանի վարույթում:

Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը։

Առանձնատնից բացի, Դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայց է ներկայացրել նաև «Հարսնաքար» հյուրանոցի վարչական համալիրի, «Հարսնաքար» հյուրանոցի քոթեջների վերաբերյալ: