Սեպտեմբերի 17-ին՝ տեղական ժամանակով ժամը 12:17-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08։17-ին), ՀՀ ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության 40.48⁰ և արևելյան երկայնության 45.28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2․8 մագնիտուդով երկրաշարժ:
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Շողակաթ, Արտանիշ, Դրախտիկ և Ջիլ գյուղերում 3-4 բալ ուժգնությամբ։


Բաց մի թողեք
Երևանի Կապույտ մզկիթը հայ-իրանական է եղել և այդպիսին էլ կմնա․ Իրանի դեսպան. Լուսանկար
Հարգելի փաստաբաններ, երբ ձեզ դիմում են լրատվամիջոցներին դատի տալու խնդրանքներով, մի տրվեք փող աշխատելու գայթակղությանը
Փաշինյանը խուճապի մեջ է, քանի որ պարտվում է Ալիևի սահմանադրությունն ընդունելու հարցում