17/09/2026

EU – Armenia

Հաճոյանալ Ալիևին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ իր հոր՝ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը, իր կարծիքով, պայմանավորված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հաճոյանալու ցանկությամբ։

Քոչարյանը նշել է, որ Արցախի նախկին նախագահների նկատմամբ ստեղծված իրավիճակը ևս, իր գնահատմամբ, քաղաքական ենթատեքստ ունի։

«Արցախի նախագահներից երեքը գտնվում են Ադրբեջանի բանտում, իսկ մեկը՝ Հայաստանի։ Պատճառները տարբեր են, սակայն քաղաքական բնույթը միանշանակ է»,- ասել է նա։

Քոչարյանի խոսքով՝ Արցախի ղեկավարների շուրջ ստեղծված իրավիճակը պետք է դիտարկել նաև տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական գործընթացների համատեքստում։