ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը խորհրդարանում անդրադարձել է Հայաստանի արտաքին առևտրի դիվերսիֆիկացման քաղաքականությանը՝ հարց բարձրացնելով Ֆրանսիա արտահանման ծավալների վերաբերյալ։
Նրա խոսքով՝ իշխանությունները խոսում են առևտրային ուղղությունների բազմազանեցման մասին, մինչդեռ Ֆրանսիայի հետ տնտեսական հարաբերությունների ցուցանիշները, ըստ ներկայացված տվյալների, հակառակ միտումն են ցույց տալիս։
Աբրահամյանը նշել է, որ 2018 թվականին Հայաստանից Ֆրանսիա արտահանման ծավալը կազմել է 8.6 միլիոն, մինչդեռ 2025 թվականին այդ ցուցանիշը, նրա ներկայացմամբ, նվազել է՝ հասնելով 6.6 միլիոնի։
Պատգամավորը հարց է բարձրացրել նաև իշխանության ներկայացուցիչների՝ Ֆրանսիա կատարած բազմաթիվ այցերի և տարբեր մակարդակներում անցկացված հանդիպումների արդյունավետության վերաբերյալ։
«Էդքան գնում-գալիս եք Ֆրանսիա, տարբեր մակարդակի հանդիպումներ եք ունենում, ո՞նց է այդպես ստացվում, որ թիվը նվազում է»,- ասել է Աբրահամյանը։


Բաց մի թողեք
Սա է ակյունաքարը ալիևյան սահմանադրության ընդնմանը խոչընդոտելու
Ի՞նչ պետք է անեն խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը
Հարյուր հազարավոր ցուցարարներ Եվրոպայի փողոցներում, սոցիալական ճգնաժամը խորանում է