«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ոչ միայն կառավարում է երկիրը, այլև փորձում է քաղաքական սերունդ դաստիարակել։ 2024 թվականին ՔՊ-ն հիմնել է «Ժողովրդավարության դպրոց», որն այժմ կրկին ընդունելություն է հայտարարել։
Դիմել կարող են 18-35 տարեկանները, իսկ ուսանողների ընտրությունը կատարվում է մրցութային կարգով։
Առաջին հայացքից նախաձեռնությունը կարող է ընկալվել որպես երիտասարդների քաղաքական կրթությանն ուղղված ծրագիր։ Սակայն այստեղ առաջանում է կարևոր հարց՝ ո՞վ և ի՞նչ տեսանկյունից է երիտասարդներին սովորեցնելու ժողովրդավարություն` մի բան, որն այնքան հետեւողականորեն երկրից արմատախիլ են անում իշխող կուսակցությունը եւ իր առաջնորդը։
ՔՊ-ի հրապարակած տեղեկությունների համաձայն՝ դպրոցում քննարկվում են ոչ միայն քաղաքականության տեսությանը և ժողովրդավարությանը վերաբերող հարցեր, այլև հենց «Քաղաքացիական պայմանագրի» ծրագրին ու գաղափարախոսությանը վերաբերող թեմաներ։
Ավելին՝ դեռևս դպրոցի ստեղծման մասին հայտարարելիս կուսակցությունը նշել էր, որ դասավանդողների թվում լինելու են ՔՊ անդամներ, այդ թվում՝ պատգամավորներ։ Ի դեպ՝ այստեղ սովորելու համար ոչ միայն անհրաժեշտ է ինքնակենսագրական ներկայացնել, այլեւ պարտադիր պայման է, որ դիմողները պատասխանեն հարցին՝ ինչո՞ւ և ինչո՞վ է իրենց համար կարևոր Հայաստանի Հանրապետությունը։

Բաց մի թողեք
Որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել
Բարեկարգ ճանապարհը նորոգո՞ւմ են, թե՞ փող քերում
ԵՄ Խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացումը