Մենք տեղեկացանք, որ COP17 բնապահպանական գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի շուրջ 200 ուսանող եւ դասախոսական կազմի ներկայացուցիչներ սեպտեմբերի 26-ին մասնակցել են մի բնապահպանական նախաձեռնության՝ Երեւանյան լճի ափամերձ տարածքներն ու դրանց հարակից հատվածները կենցաղային աղբից մաքրելու գործին։
Շաբաթօրյակին միացել են ՀՊՄՀ տարբեր ստորաբաժանումների եւ համալսարանական համայնքի ներկայացուցիչներ: Համալսարանականները ոչ միայն մաքրել են Երեւանյան լճի ափամերձ տարածքները, այլեւ ծանոթացել են լճի կենսաբազմազանությանը։
Ուսանողները՝ մասնագետների ուղեկցությամբ, ուսումնասիրել են լճում եւ հարակից տարածքներում հանդիպող թռչնատեսակներին, երկկենցաղներին ու սողուններին՝ հնարավորություն ստանալով բնապահպանական գիտելիքները կիրառել իրական միջավայրում։
Մենք տեղեկացանք նաեւ, որ այս նախաձեռնությունը համալսարանի որոշ դասախոսների եւ ուսանողների սրտով չի եղել` նրանք ուղղակի հարկադրաբար են մասնակցել շաբաթօրյակին, համարել են, որ բուհի ղեկավարությունն իրենց «ձրի շահագործում է», եւ դա քաղաքային իշխանությունների, բնապահպանների գործն է։
Սակայն ռեկտոր Լիլիթ Մկրտչյանը հայտարարել է, որ առնվազն 200 ուսանող, նաեւ՝ դասախոսները, անպայման պետք է մասնակցեն շաբաթօրյակին եւ կատարեն այդ հանրօգուտ աշխատանքը:


Բաց մի թողեք
Մեզ` ծնողներիս, ոչ մեկը չի հիշի, եթե չլինեն ձեզ նման լրագրողները. Լուսանկար
Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար»
«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են»