Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանն անդրադարձել է իր հասցեին հնչող մեղադրանքներին:
«Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիանա Դավթյանի՝ «Ազատություն» լրատվամիջոցին տված հարցազրույցում հնչեցված մի շարք պնդումներ չեն համապատասխանում իրականությանը։
Հաշվի առնելով տարածված տեղեկությունների բնույթը՝ ներկայացնում եմ փաստերը։
1. Իմ կողմից նիստի ընթացքում տվյալ աշխատակցին որևէ վիրավորական արտահայտություն չի հնչել։ Չի հնչել նաև նրա կողմից նշված «թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս» արտահայտությունը։
Տվյալ աշխատակիցը նիստի ընթացքում դուրս է հրավիրվել աշխատասենյակից իր վարքագծի պատճառով։ Այս մասով առկա է նիստին մասնակցած աշխատակիցների գրավոր արձանագրությունը, որը հնարավորություն է տալիս փաստերը գնահատել ոչ թե հարցազրույցի, այլ արձանագրված հանգամանքների հիման վրա։
2. 2026 թվականին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բյուջեով նախատեսված երկու միջոցառում՝ «Ռոք ֆեստ» և «Գիտելիքի և դպրության օր», դիտավորության կամ անգործության արդյունքում չի իրականացվել։
Միևնույն ժամանակ այդ միջոցառումները 2025 թվականին հենց տվյալ բաժինը ներկայացրել էր 2026 թվականի բյուջեի մշակութային միջոցառումների շրջանակում ընդգրկվելու համար։
3. Արձակուրդի ընթացքում տվյալ աշխատակցի կողմից աշխատանքի ներկայանալու, փաստաթղթեր ստորագրելու և հանձնարարականներ տալու վերաբերյալ նույնպես առկա են փաստեր, որոնց իրավաչափությունը ենթակա է համապատասխան գնահատականի։
Տվյալ աշխատակցի աշխատանքային գործունեության թերացումների վերաբերյալ առկա են նաև այլ փաստեր և փաստաթղթեր, որոնց այս պահին չեմ անդրադառնում։
Հարցազրույցի միջոցով ստեղծված որևէ տպավորություն չի կարող փոխարինել փաստերին։
Այս հրապարակմամբ հերքում եմ իմ հասցեին հնչեցված իրականությանը չհամապատասխանող պնդումները։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ իմ կողմից պատրաստվում է համապատասխան դատական հայց՝ զրպարտության վերաբերյալ, և հարցի իրավական գնահատականը կտրվի դատարանի կողմից»,- գրել է նա:


Բաց մի թողեք
Հայ առաքելական եկեղեցին հարձակման է ենթարկվում Փաշինյանի գլխավորությամբ․ Բրիտանացի պատվիրակը՝ ԵԽԽՎ-ում. Լուսանկար
Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին
«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել» … հինգ ամիս անց. Լուսանկարներ