30/09/2026

EU – Armenia

«Մացեմացիկայի» գնացած ՔՊ-ական ԱԺ պատգամավորը ի՞նչ ընտանիքում է մեծացել

Իր առաջին «փայլուն» ելույթով հանրության ուշադրությունը գրաված Արաքսյա Վարդանյանի խոսքը շարունակում է մնալ հայ TikTok-երների ամենասիրելի մեմերի թեմաներից մեկը։

Իսկ ո՞վ է իրականում Արաքսյա Վարդանյանը, ի՞նչ ընտանիքում է մեծացել և ո՞ր դպրոցում է սովորել, որ մինչ օրս չի կարողանում հաղթահարել մանկական տրավմաները։

Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Բաղրամյան բնակավայրի բնակչները մեզ փոխանցեցին, որ ի տարբերություն ընտանիքի մյուս անդամների, Արաքսյան միշտ աչքի է ընկել ոչ այնքան լավ պահվածքով։

«Մայրը բավականին կիրթ, հաճելի անձնավորություն է, ղեկավարում է Բաղրամյանի մշակույթի տունը և չի կիսում դստեր քաղաքական հայացքը։ Կամ եթե նույնիսկ կիսում է, այնքան զուսպ է իր պահվածքում, որ չի բարձրաձայնում։ Արաքսյայի հայտնի ելույթից հետո, նա շատ ծանր է տարել, անգամ ասում են աշխատանքի չի ներկայացել։ Քույրն ամուսնացած է, եթե չեմ սխալվում ապրում են Եվրոպայում, քաղաքական հայացքով՝ «Հանրապետական»-ի կողմնակից են»,- ասաց բաղրամյանցի մեր զրուցակիցը։

Նախքան ՔՊ շարքերում հայտնվելը՝ Արաքսյան Սամվել Բաբայանի «Ազատական» կուսակցության անդամ էր․ «Ճիշտն ասած հայտնի չէ, թե երբվանից է համալրել ՔՊ շարքերը։ Իր հայտնի ելույթից հետո պարզ դարձավ, որ գտել է իր տեղը։ Զարմանալի է, թե նման առաքինի մորից ինչպե՞ս կարող էր ծնված լինել այդպիսի աղջիկ։ Հարգված ընտանիք ունի ամեն դեպքում, բայց ինքը միշտ աչքի է ընկել իր վատ պահվածքով։ Հիմա արդեն իշխանական լծակ ստանալուց հետո, ավելի ցուցադրեց իր իրական դեմքը։ Այսինքն, «կարմիր կովը կաշին չի փոխում»։ Էդ ի՞նչ էր, ԱԺ ամբիոնը շփոթել է քուչի «բիսետկայի» հետ։ Եթե հաշվի չառնենք անգրագետ խոսքը, հերիք էր մենակ տեսնել ծամածռված բերանով արտահայտած մտքերը»։

Նա նաև փոխանցեց, որ Բաղրամյանի դպրոցն իր սովորելու տարիներին շատ վատ վիճակում չի եղել և այդ տարիներին Հայաստանում դպրոցների մեծ մասը ջեռուցվում էր փայտով։

Հիշեցնենք՝ ՔՊ-ական Արաքսյա Վարդանյանը իր առաջին ելույթում ԱԺ ամբիոնից արտահայտել է հետևյալ միտքը․ «Մի դրվագ պատմեմ իմ սովորելու տարիներից․ երբ որ ես «մացեմացիկայի» ժամին գրատախտակին էի գնում, գրատախտակին գնալուց առաջ 10 րոպե ձեռքերս պետք է ոչ թե վառարանի մոտ պահեի, այլ բառիս բուն իմաստով կպցնեի վառարանին, որ ձեռքերս տաքանար… կներեք, ճոխացրեցի, գոլանար, որ կարողանայի կավիճը բռնեի, որ կարողանայի գնայի գրատախտակին և խնդիր լուծեի։ Վստահ եմ՝ դուք էլ դրանից լավ պայմաններում չեք սովորել, վստահ եմ։ Ու գիտե՞ք ինչի, որովհետև ամբողջ յոթ դասաժամի համար մեզ ընդամենը մեկ լիտր դիզվառելիք էր տրվում, որը այդ դիզվառելիքի համար նախատեսված վառարանում պետք է յոթ դասաժամին հերիքեր»։