«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․
««Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջամարտիկ Ալեքսան Ալեքսանյանի նկատմամբ մեղադրող կողմի միջնորդությունը դատարանը մերժել է և որոշում կայացրել կալանավորումը փոխարինել 3 ամիս ժամկետով տնային կալանքով:
Այս որոշումը հաջորդում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հրապարակած` «Հայաստանում խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելության վերաբերյալ» զեկույցին, որում արձանագրել էր ընդդիմախոսների նկատմամբ իշխանության գործադրած քաղաքական ճնշումներն ու հետապնդումները։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ընդգծում է. Ալիկ Ալեքսանյանի անազատության ռեժիմի մեղմացումն ընդամենը առաջին քայլն է նրա լիակատար ազատության վերականգնման ճանապարհին: Իսկական արդարադատությունը ենթադրում է քաղաքականապես ուղղորդված այս կարված գործի ամբողջական կարճում և որևէ խափանման միջոցի իսպառ վերացում:
Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ իշխանությունների պատվերով իրականացվող քրեական հետապնդումները նպատակ ունեն լռեցնելու ընդդիմադիր գործիչներին և կոտրելու քաղաքական դիմադրությունը, ինչը, սակայն, ձախողվում է:
Ոչ մի ապօրինի կալանք կամ վարչական ճնշում չի կարող ընկճել «Ուժեղ Հայաստան» կուսակցության վճռականությունը:
Մենք շարունակելու ենք հետևողական պայքարը Ալիկ Ալեքսանյանի ամբողջական արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար»:
Մեր Ալիկ Ալեքսանյանի գործով՝ դատարանը մերժել է մեղադրող կողմի կալանավորման միջնորդությունը՝ կիրառելով տնային կալանք❗️
Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ ցանկացած խափանման միջոց անհամաչափ ու ոչ տեղին է, որովհետեւ նա ապօրինաբար է ազատազրկված, բացառապես՝ Ուժեղ Հայաստան ունենալու իր ազնիվ պայքարի համար
Գրել է Գոհար Մելոյանը


Բաց մի թողեք
Խոշոր կապիտալը քաղաքական գաղափար չի ֆինանսավորում
Եկեղեցին «բարենորոգելու» իշխանությունների նպատակադրումները հակասահմանադրական են և միջամտություն են եկեղեցու ինքնավարությանը
Ամենավատ բանը, ինչն իր հետ բերեց Նիկոլը