«Սոցիալական փաթեթը գործում էր 2012 թվականից, այն իր գործառույթն արել է, ծրագիրը մյուս տարվանից կավարտվի»։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ սոցփաթեթի ծրագիրը 2027թ. հունվարից ավարտվելու է։
Թորոսյանի խոսքով՝ սոցփաթեթի փոխարեն պետությունը աշխատող քաղաքացիներին տրամադրում է որակապես ավելի բարձր բժշկական ապահովագրություն, որը 2027թ. հունվարից գործելու է նաև 200 հազար դրամից քիչ աշխատավարձ ստացողների համար:
«Սոցփաթեթի ծրագիրը եղել է հատվածական լուծում որոշակի խումբ պետական աշխատողների համար, այն դիտարկվել է աշխատավարձի բարձրացմանը փոխարինող միջոց, որը կորցրել է իր արդիականությունը։ Սոցփաթեթի տարբեր շահառուներ օգտվում են պետության՝ վերջին տարիներին կատարած տարբեր բարեփոխումներից և օգտվելու են նաև 2027 թվականի հունվարի 1-ից ներդրվող նոր համակարգերից»,- ասել է Թորոսյանը:
Նախարարը նաև հայտնել է, որ նվազագույն կենսաթոշակի չափը էլի կբարձրանա՝ դառնալով 47 հազար դրամ:

Բաց մի թողեք
Թաղման նպաստները կստանան միայն անապահովության համակարգից օգտվող քաղաքացիները. Թորոսյան
Պետական քաղաքականության առանցքում ավագ սերնդի սոցիալական և առողջապահական հասանելիությունն է. Բաղդասարյան
Սահմանամերձ շրջանների բնակիչներին 1 մլն դրա՞մ կհատկացվի՞