Հոկտեմբերի 4-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 13:30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 66-ամյա Արմեն Ս․-ն իր վարած «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցի 90/1 հասցեում՝ հետիոտնային անցումից մոտ 1.5 մետր հեռավորության վրա, վրաերթի է ենթարկել 2 կին հետիոտների։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։
Ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տուժածներին տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վրաերթի ենթարկվածների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։


Բաց մի թողեք
Բախվել են «Honda»-ն և «BMW»-ն, մեքենաները հայտնվել են դաշտում. 3 վիրավոր կա. Լուսանկար
Ինչքան կբարձրանան թոշակները հունվարի 1-ից
«Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ն ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ. Լուսանկար