Հոկտեմբերի 6-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 23:10-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում՝ Արջուտ բնակավայրի վարչական տարածքում, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան դեպի Սպիտակ ընթանալիս բախվել է կայանված «Նիսսան» և «Լադա» մակնիշի ավտոմեքենաներին։
Վթարից հետո տեղի է ունեցել նաև վրաերթ, ինչի հետևանքով 5 հոգի, որոնցից 2-ը, ըստ նախնական տեղեկությունների, վրաերթի է ենթարկվել, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձոր բժշկական կենտրոն։
Վիրավորներից մեկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
«Լադա»-ն կայանված է եղել, երբ «Նիսսան»-ը օգնություն է ցուցաբերել «Լադա»-ի վարորդին, քանի որ ավտոմեքենային պետք է հոսանք տար, ու այդ ժամանակ «Լեքսուս»-ը բախվել է «Նիսսան»-ին և «Լադա»-ին, ինչից հետո տեղի է ունեցել նաև վրաերթ։
Վիրավորներից 4-ին հիվանդանոց են տեղափոխել շտապօգնության բժիշկները, իսկ մեկին՝ քաղաքացիները։


Բաց մի թողեք
Վրաերթ Վանաձորում. 45-ամյա կինը տեղում մահացել է․ Լուսանկար
ՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը
Ավտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ը. Լուսանկար