07/10/2026

EU – Armenia

Քոլեջի պահակը դատի է տվել տնօրենին

Իջևանում գործող քոլեջի նախկին պահակ Գագիկ Մարկոսյանը սեպտեմբերի 17-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան քաղաքացիական հայց է ներկայացել ընդդեմ «Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ» հիմնադրամի՝ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը վճարելուն պարտավորեցնելու պահանջներով։

Վարույթը մակագրվել է դատավոր Նանա Դալլաքյանին։

Իջևանի «Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ» հիմնադրամի դեմ աշխատանքից ազատման հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի գումարը բռնագանձելու պահանջներով Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան հայց է ներկայացրել նաև այդ քոլեջի 53 տարվա դասախոս, լրագրող, գրող Զավեն Ալավերդյանը։