Մեր տեղեկություններով՝ «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գեւորգյանի` կալանավայրում մահանալուց հետո դատարանը` դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, փոխել է նույն քրեական գործով անցնող 3 մեղադրյալների՝ Անի Քոչարյանի, Մայիս Ասուլյանի եւ Ապավեն Վարդանյանի խափանման միջոցները։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Հակակոռուպցիոն դատարանից հաստատեցին մեր տեղեկությունը․ «Անի Քոչարյանի եւ Մայիս Ասուլյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է եղել տնային կալանքը, իսկ Ապավեն Վարդանյանի նկատմամբ՝ կալանքը։
Դատախազությունը միջնորդել է երկարաձգել նշված խափանման միջոցների ժամկետները, սակայն դատարանը չի բավարարել միջնորդությունը եւ մեղմացրել է նրանց նկատմամբ կիրառված խափանման միջոցները»։
Անի Քոչարյանի եւ Մայիս Ասուլյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը, իսկ կալանքի տակ գտնվող Ապավեն Վարդանյանի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։
Սա եւս վկայում է, որ այս քրեական վարույթն ի սկզբանե անհիմն է եղել․ դրանով ուղղակի փորձել են կասեցնել Արսեն Գեւորգյանի ընտրությունը եւ հանգեցրել են մարդու մահվան:


Բաց մի թողեք
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»
Նոր Սահմանադրության շուրջ իշխանությունները հայտնվել են անսպասելի իրավիճակում․ ընդդիմության գրոհը խառնել է նրանց ծրագրերը
Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում․ ովքեր են նրանք և ինչով են հայտնի․ Լուսանկարներ