26/10/2026

EU – Armenia

«Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի»․ Ինչ է ասել Հաջիևը

«Կան որոշ իրադարձություններ, որոնք մենք չենք կարող ջնջել պատմությունից»,- ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

«Այնուամենայնիվ, մենք վրեժ լուծելու մտադրություն չունենք։ Տևական խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է շարունակել քայլեր ձեռնարկել և նախաձեռնություններով հանդես գալ։ Հայաստանը պետք է ներողություն խնդրի ադրբեջանական ժողովրդից։ Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի այն ադրբեջանցիներից, ովքեր 30 տարի շարունակ չեն կարողացել վերադառնալ իրենց հայրենի բնակավայրեր»,- նշել է նա։