27/10/2026

EU – Armenia

Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 27-րդ տարելիցն է

1999-ի հոկտեմբերի 27-ը դարձավ հայոց նորագույն պատմության ամենասև էջերից մեկը: Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանը կրակահերթերով ընդհատվեց:
Այսօր հոկտեմբերի 27-ն է։ Մի շարք պաշտոնյաներ այցելու են Ազգային ժողով։

Երկրի բարձրագույն օրենսդիր մարմին ներխուժած մի խումբ հանցագործներ գնդակահարեցին երևելի պետական այրերի:

Ահաբեկչությանը զոհ գնացին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և օպերատիվ կառավարման նախարար Լեոնարդ Պետրոսյանը:

1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած ոճրագործությունը մեր նորագույն պատմության ամենաողբերգական էջերից է։

Ահաբեկչության հետևանքով սպանվեցին վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը և պետական ու քաղաքական այլ գործիչներ։

Հոկտեմբերի 27-ը ծանրագույն հարված հասցրեց Հայոց պետականությանը՝ խաթարելով երկրի բնականոն զարգացումն ու ներքաղաքական կայունությունը, կոտրելով ապագայի հանդեպ հավատը։

Այս ողբերգության հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան Հայաստանի՝ առանց ազգային ու պետական շահերի հաշվին զիջումների։

«Ուժեղ Հայաստանը» շարունակելու է հետևողական պայքարը հանուն կայուն խաղաղության։ Ուժեղ Հայաստանը կլինի Հոկտեմբերի 27-ի ոճրագործության լավագույն պատասխանը։

Կոչ ենք անում մեր հայրենակիցներին համախմբվել, միանալ մեզ և միասին կերտել ուժեղ Հայաստան։