28/10/2026

EU – Armenia

Լավ օրինակ․ Լուսանկար

Մեր ընդդիմության խնդիրները գալիս են ծուլությունից եւ պայքարելու կամքի բացակայությունից։ Մինչ մենք սպասում էինք, որ խորհրդարան անցած ընդդիմադիրներն ակտիվորեն մասնակցելու են ՏԻՄ ընտրություններին եւ փորձելու են իրենց հաջողությունները զարգացնել, նրանք զարմանալիորեն ձեռնպահ մնացին մասնակցությունից։

Հրապարակ թերթը գրել է․ Տարբեր բացատրություններ հնչեցին․ իշխանությունն աննախադեպ ճնշումներ է գործադրում, կալանավորում են, աշխատանքից են ազատում, թեկնածուների հարազատներին են հալածում, անիմաստ է, որովհետեւ իշխանափոխության հարցը ՏԻՄ-երում չի լուծվում։ Պարզ է, որ օրենքն ու Սահմանադրությունն ամեն օր խախտող իշխանախումբը «պրոբլեմ չունի» ապօրինություններ անելու հարցում եւ ընդունակ է ամենանողկալի մեթոդներով ճնշել ընդդիմությանը։

Բայց ընդդիմություն ասվածն էլ պետք է դիմադրի այդ ճնշումներին, չվախենա, պայքարի, մարդկանց քաջություն փոխանցի, չզիջի դիրքերը։ Եթե մոբիլիզացվեին բոլոր ուժերը, հնարավոր ամեն ինչ արվեր, որ մարդիկ հաղթահարեին վախն ու չհրաժարվեին ավագանու թեկնածու առաջադրվելուց, բոլորովին այլ իրավիճակ կլիներ երկրում։ Պետք էր ամեն ինչ անել, որ մարզային բդեշխներն ու ճնշում գործադրողները վախենային ոչ թե Նիկոլ Փաշինյանից, այլ հանրային զայրույթից ու դատապարտումից։ Ցավոք, ընդդիմությունն այդպիսին էր, հասարակությունն էլ պատրաստ չէ լուրջ պայքարի։ Բայց կան նաեւ լավ օրինակներ։ Օրինակ, «Ապրելու երկիր» կուսակցությունը ցույց տվեց, թե ինչպես կարելի է նվազագույն ծախսերով առավելագույն հաջողության հասնել․ կուսակցությունը 6 համայնքում հաղթահարել է անցողիկ շեմը՝ Մեղրիում (18,82%), Դիլիջանում (16,24%), Արթիկում (8,84%), Ջերմուկում (7,20%), Գորիսում (6,41%), Մարտունիում (4,81%) ավագանու կազմում խմբակցություններ կունենա։

Լավ օրինակ