Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 08։15-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 121-րդ կմ հատվածում, «Չայնիի» ոլորաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Տիգրան Ա․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և կոտրել դրանք։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։



Բաց մի թողեք
Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել են․ Լուսանկար
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. Լուսանկար
Մուսալեռում բախվել են «BMW», «Nissan», «Toyota», մեքենաներց մեկն էլ՝ ավտոցիստեռների, մի մարդու տեղափոխել են հիվանդանոց. Լուսանկար