Աբովյանի առաջիկա ՏԻՄ ընտրություններին հայտ ներկայացրած գործարար Արթուր Հարությունյանի՝ Պալաչի փաստաթղթերի հետ կապված, մեր տեղեկություններով, խնդիրներ կան, ինչը հնարավոր է խանգարի թեկնածուի առաջադրմանը։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Բանն այն է, որ Հարությունյանը չի համապատասխանում հունիսի 7-ի ընտրություններից հետո փոփոխված օրենսդրության պահանջին, համաձայն որի` թե՛ ընտրողը, թե՛ ընտրվողը վերջին 2 տարում առնվազն 366 օր պետք է ապրած լինի ՀՀ-ում։

Համապատասխան տեղեկանք ստանալու համար երեկ Հարությունյանը դիմել է անձնագրային։ Ըստ գործող կարգի՝ սահմանված ձեւաթուղթը տրամադրվում է դիմելուց հետո եռօրյա ժամկետում։ Իսկ քաղաքական ուժերի առաջադրման վերջնաժամկետը նոյեմբերի 8-ն է։
Հիշեցնենք, որ խորհրդարանի ընդունած Ընտրական օրենսգրքի այդ փոփոխությունը խնդրահարույց են հռչակել նաեւ ընդդիմադիրները եւ վիճարկել Սահմանադրական դատարանում, իսկ քննությունը նշանակված է դեկտեմբերի 22-ին` ՏԻՄ ընտրությունների ավարտից հետո, ինչը վկայում է, որ ապօրինի փոփոխությունը չի չեղարկվելու։ Այս փոփոխության վրա է իշխանությունների հույսը` որ կկարողանան սահմանադրական հանրաքվեի համար անհրաժեշտ քվորումն ապահովել: Ընտրողների թվի մասնակցության անհրաժեշտ շեմի իջեցումը՝ միայն մի մարզում մոտ 120 հազար ձայնով, կարող է օգնել, որ ալիեւյան սահմանադրությունն անցկացնեն:


Բաց մի թողեք
Ավինյան – Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում. աթոռամարտ
Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուները դատի են տալիս ԲԴԽ-ին
Փաշինյանին մտահոգել է համայնքապետերի վերարտադրությունը․ ՔՊ-ում նոր դեմքեր «աճեցնելու» հանձնարարական է տրվել