«Մեր տեղեկություններով՝ օրերս Երեւանի թիվ 119 մանկապարտեզում երեխաների նկատմամբ դաստիարակի կողմից բռնության դեպք է բացահայտվել։ Քաղաքապետարանի հանրակրթության վարչությունը տեսախցիկների միջոցով պարզել է, որ մանկապարտեզի միջին խմբի դաստիարակ Ժաննան պարբերաբար ծեծում է երեխաներին։
«Հրապարակ» թերթը գրում է. Վարչությունից դեպքի մասին հայտնել են մանկապարտեզի տնօրեն Գայանե Հովսեփյանին, սակայն դաստիարակն աշխատանքից չի ազատվել եւ շարունակել է բռնություն գործադրել երեխաների նկատմամբ։ Դրանից հետո քաղաքապետարանը տնօրենին «խիստ նկատողություն» է տվել՝ ծառայողական պարտականությունները չկատարելու եւ երեխաների նկատմամբ բռնությունը ժամանակին կանխելու միջոցներ չձեռնարկելու համար, որից հետո տնօրենն աշխատանքից ազատել է դաստիարակ Ժաննային։
Մեկնաբանություն ստանալու համար դիմեցինք մանկապարտեզի տնօրենին։ Նա ո՛չ հաստատեց, ո՛չ հերքեց մեր տեղեկությունը, նշեց՝ կարող է խոսել, երբ թաղապետարանը թույլատրի։
Երեւանի քաղաքապետարանից հաստատեցին մեր տեղեկությունը․ «Այո, նման դեպք գոյություն ունի, որին հաջորդել է տվյալ իրավիճակում հայտնված աշխատակցի ազատումը։ Իրավական ճանապարհի հետ կապված՝ գործ հարուցվել է, թե չէ՝ չունեմ տեղեկատվություն։ Տուժողի ծնողը բացասական կերպով է ընկալել ստեղծված իրավիճակը, դեմ է եղել աշխատակցի ազատմանը։ Ամբողջ խմբի ծնողները կատեգորիկ դեմ են դաստիարակի ազատման որոշմանը։ Երեխայի մայրն ընդվզել է, դժգոհության խոսքեր է ուղղել, ասել է՝ լավ ա արել, իմ երեխեն խելոք չի մնացել, խփել է»։


Բաց մի թողեք
Ավինյան – Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում. աթոռամարտ
Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուները դատի են տալիս ԲԴԽ-ին
Փաշինյանին մտահոգել է համայնքապետերի վերարտադրությունը․ ՔՊ-ում նոր դեմքեր «աճեցնելու» հանձնարարական է տրվել