Ընտանեկան սկանդալ է սկսվել Սաեքսի դուքս, արքայազն Հարի կնոջ՝ Մեգան Մարքլի ծնողների ընտանիքում։ Սկանդալի կիզակետում հայտնվել է Մեգանի հայրը՝ Թոմաս Մարքլ ավագը։
Բանն այն է, որ ավագ Մարքլի որդին՝ Թոմաս Մարքլ-կրտսերը, ով արդեն վաթսուն տարեկան է, իր 82-ամյա հորը մեղադրել է մանկապղծության եւ մանկական պոռնոգրաֆիայի պահպանման մեջ։ Նա հայտարարել է, որ ավագ Մարքլի՝ Ֆիլիպիններում գտնվող տանը հայտնաբերել է մանկական պոռնոգրաֆիա պարունակող հազարավոր նյութեր։ Այս հայտարարությունից հետո Ֆիլիպիններում սկսվել է հետաքննություն։
Այդ երկրի ՆԳ նախարար Խուանիտո Վիկտոր Ռոմուլան հաստատել է, որ իրավապահները տեղում ուսումնասիրություններ են անցկացնում։ Սկանդալը սրվեց այն բանից հետո, երբ Մեգան Մարքլը հայտարարեց, որ 2019 թվականին նամակ է ստացել հոր առաջին կնոջից՝ Ռոսլին Լավլեսից, որտեղ ներկայացված էին Ֆիլիպիններ եւ Թաիլանդ Թոմաս Մարքլ ավագի ուղեւորությունների եւ անչափահասների մասին արած անպարկեշտ արտահայտությունների մասին։ Մեգանը հավաստիացրել է, որ այդ տեղեկությունները փոխանցել է ժամանակին՝ բրիտանական իրավապահներին։ Թոմաս Մարքլ ավագը այդ մեղադրանքները հերքում է։


Բաց մի թողեք
Եթե ես չլինեի, Իսրայելն ու ամբողջ Մերձավոր Արևելքն այսօր գոյություն չէին ունենա. Թրամփ
Վենեսուելայից եկած միգրանտ է ձերբակալվել Սպիտակ տան մոտ՝ Թրամփին սպանելու սպառնալիքի համար
Բելգիայի թագավորը մերժել է կառավարության հրաժարականը