08/11/2026

EU – Armenia

Այս զիջումների շղթան պետք է կանգնեցնել, քանի դեռ ուշ չէ․ Անուշ Միրզոյան. Լուսանկար

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սիրելի սյունեցիներ, ժողովուրդ ջան, ուզում եմ՝ անտարբեր չմնանք։ Սա որևէ քաղաքական ուժի հարցը չէ, սա բոլորիս հարցն է։

Ալիևը Փաշինյանի միջոցով ցանկանում է փոխել Հայաստանի Սահմանադրությունը։ Մենք իրավունք չունենք թույլ տալու, որ Հայաստանի ապագայի վերաբերյալ որոշումները թելադրվեն օտար մայրաքաղաքից։

Այս զիջումների շղթան պետք է կանգնեցնել, քանի դեռ ուշ չէ։ Պետք է համախմբվել ազգային ուժերի շուրջ՝ հանուն Հայաստանի ինքնիշխանության, պետականության և ապագայի։

Հայաստանը մեր երկիրն է, և մենք իրավունք չունենք նրան մենակ թողնելու։

Կսպասեմ ձեր արձագանքներին»։

Այս զիջումների շղթան պետք է կանգնեցնել, քանի դեռ ուշ չէ․ Անուշ Միրզոյան