Լրագրող Բորիս Մուրազին պնդում է, որ Հանրային հեռուստաընկերության եթերում տեղի ունեցած քննարկման ընթացքում փաստարկներով հիմնավորել է իր տեսակետը, ըստ որի՝ իշխանությունների գործողությունները համընկնում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի թելադրած օրակարգի հետ։
Այս մասին նա հայտարարել է Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով նախորդ օրը Հանրայինի «Համախմբված ընդդիմության օրակարգը. Մեծ բանավեճ» հաղորդման ընթացքում իր և քաղաքագետ Հարություն Մկրտչյանի միջև տեղի ունեցած միջադեպին։
Հիշեցնենք, որ հաղորդման նկարահանման ընթացքում երկու մասնակիցների միջև վեճը վերածվել էր ծեծկռտուքի։ Միջադեպին նախորդել էին փոխադարձ վիրավորանքներ, որոնք հնչել էին նաև միմյանց ծնողների հասցեին։
Մուրազին, անդրադառնալով եթերում տեղի ունեցածին, նշել է, որ գոհ է, որ միջադեպի այդ հատվածը հեռարձակվել է ամբողջությամբ և չի հեռացվել մոնտաժի ընթացքում։ Նրա խոսքով՝ քննարկման թե՛ բովանդակային մասը, թե՛ իր բնորոշմամբ՝ ՔՊ-ի քարոզչի դաստիարակության դրսևորումը, արժանի էին հեռարձակման։
Լրագրողը նաև հույս է հայտնել, որ հեռուստադիտողները նկատել են, թե ինչ հանգամանքներում և ինչպես է սկսվել միջադեպը։


Բաց մի թողեք
Բա էսքան ցավ ու ավեր բերես, հետն էլ մի գրամ ափսոսանքի, զղջումի, ամոթի զգացում չունենա՞ս
Բա ո՞վ է ծառայելու
30 տարվա խնդիրները 8,5 տարում լուծել հնարավոր էր