Լուրջ հոգեբաններ, հանրային հոգեբանության եւ սոցիոլոգիայի մասնագետներ, անգամ հոգեբույժներ պետք է աշխատեն մեր երկրում, որպեսզի կարողանան իրավիճակը վերլուծել։
Հրապարակ թերթը գրել է․ Ասենք, մեկ ամսից ավելի արտերկրյա վոյաժների մեկնած, սիրուն-սիրուն տեղերում եղած, թանկ հյուրանոցներում հանգրվանած, իրեն հաճելի մարդկանց հետ շփված Նիկոլ Փաշինյանի նյարդերն ինչո՞ւ են տեղի տալիս:
Ինչպե՞ս է պատահում, որ դրսում ում տեսնում է, շողոքորթ ու քծնական ժպիտ է բացվում դեմքին, ամբողջ մարմնով հնազանդություն ու սեր ճառագում, իսկ գալիս է Հայաստան, հայ մարդկանց է տեսնում` գազազում, սկսում է բղավել, անպարկեշտ արտահայտություններ անել, հիստերիկ շարժումների ու ջղաձգության մեջ ընկնել:
Մենք` շարքային քաղաքացիներս, անկարող ենք այս ֆենոմենը բացատրել եւ հասկանալ, թե ինչ է կատարվում այս մարդու գլխում, հոգում, օրգանիզմում: Գուցե բժշկական օգնության եւ դեղորայքային բուժման կարի՞ք ունի: Բայց մասնագետների մի խումբ էլ պետք է աշխատի՝ հասկանալու համար, թե ինչ է մտածում, ինչ է զգում իր երկրի առաջին դեմքի այս ջղաձգումներն ու այլակերպությունները տեսնող ՀՀ քաղաքացին:
Ահա՝ նա հեռուստացույցի առաջ նստած` հետեւում է, թե ինչպես է զայրույթից կարմրատակած Փաշինյանը գոռում` սպառնում եմ, լավ եմ անում: Երեկվա լրագրող, այսօր` պատգամավոր երիտասարդի վրա բղավում է` նստելու ես: Ինչպե՞ս է բացատրում մարդն այս հիստերիան ու աննորմալ պահվածքը, ի՞նչ արդարացումներ է գտնում, ի՞նչ զգացումներ է ունենում` հիանո՞ւմ է, ամաչո՞ւմ է, վրդովվո՞ւմ է, կոտրո՞ւմ է հեռուստացույցը, թե՞ համբուրում է էկրանը:
Իսկ տեսանյութի տակ կարդում եմ` այս «կրքոտ հռետորին», կրքերը զսպելու անընդունակ մարդուն մենք ինչպե՞ս էինք պետություն վստահել, այն էլ` միանգամից երկու պետություն:


Բաց մի թողեք
Ինչքան կարևոր է ալիևյան սահմանադրությունն անցկացնելը
Ադրբեջանը 2025-ին Հայաստանի դեմ հայց է ներկայացրել՝ միլիարդավոր դոլարներ պահանջելով
Աղբն այրում են` նոր աղբի համար տեղ բացելով