Ավտոմեքենայի գողության վերաբերյալ ահազանգ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է նոյեմբերի 14-ին։
«Ահազանգով մեկնեց Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը։ Ահազանգողն իրավապահներին հայտնեց, որ ժամը 15․30-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Հրազդանի Կենտրոն թաղամասում կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի իր մեքենան գողացել են՝ օգտվելով բանալին մեքենայի վրա լինելու հանգամանքից։
Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Հրազդանի համայնքային ոստիկանները ձեռք բերեցին փաստական տվյալներ, որ գողությունը կատարել են նույն թաղամասի բնակիչ 38 և 46 տարեկան տղամարդիկ։
Երկուսն էլ հայտնաբերվել են և գողացված մեքենայով հանդերձ տեղափոխվել համայնքային բաժին։ Տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին և տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։
Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության մեջ:



Բաց մի թողեք
Ծովակի ճանապարհին Վարդենիսի բժշկական կենտրոնի տնօրենին 2 երիտասարդներ ծեծի են ենթարկել
Շորթում․ կասկածյալները օրենքով գող «Օշականցի Գևորիկի»՝ «թուրք» մականվամբ եղբայրն ու ու նրա որդին են
Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրհետապնդում է հարուցվել, սահմանվել խափանման միջոց