Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի քրեական գործի նախաքննության ավարտը և դատարան ուղարկված մեղադրական եզրակացությունը ի հայտ են բերել խորքային համակարգային խնդիրներ, որոնք պահանջում են անաչառ լրագրողական հետաքննություն և հանրային բարձրաձայնում։
Մեղադրական եզրակացությամբ հաստատվել է, որ զինված զինծառայողը (ինքնաձիգով և 140 մարտական փամփուշտով) սեպտեմբերի 26-ին հատել է ՀՀ սահմանը և 5 օր անարգել տեղաշարժվել Սյունիքի մարզում՝ մինչև Շաքի գյուղում բնակելի տուն ներխուժելն ու կրակ բացելը։ Սակայն իրավապահ մարմինները բացառել են դիվերսիայի վարկածը՝ առաջ քաշելով «մոլորվելու» և «սոված լինելու» վարկածները և փաստացի արժեզրկելով 4 հայ վկաների ցուցմունքները։
Այս իրավիճակում հանրության և մամուլի առջև ծառանում են սկզբունքային հարցեր՝ կապված քննիչի և դատախազի ինստիտուցիոնալ կախյալության հետ.
Քննիչի ինքնուրույնությո՞ւն, թե՞ վերադասի հրահանգի սպասում. Օրենքով անկախ գործելու կոչված քննիչը, որը կաշկանդված է վարչական սուբորդինացիայով, կարո՞ղ է արդյոք սեփական համոզմամբ դիվերսիայի հոդված առաջադրել, երբ քաղաքական ղեկավարությունն արդեն իսկ հրապարակային «խաղաղասիրական» դիրքորոշում է հայտնել։
Դատախազական վերահսկողությո՞ւն, թե՞ կառավարական ուղղահայացի օղակ. Երբ դատախազությունը գործում է ոչ թե որպես օրինականության անկախ երաշխավոր, այլ որպես գործադիր իշխանության սուբօրդինացիոն շարունակություն, ինչպե՞ս է ստացվում, որ զինված ներխուժողի խոսքն ավելի ծանրակշիռ է դառնում, քան 4 հայ վկաների ցուցմունքները։ Ինչո՞ւ է լռում պետական համակարգը։ Կոչ ենք անում լրատվամիջոցներին չբավարարվել պաշտոնական չոր հաղորդագրություններով, հետամուտ լինել դատական նիստերի լուսաբանմանը և հանրությանը ներկայացնել ամբողջական ճշմարտությունը։
Հանրային ազդարար ՀԿ նախագահ` Սեմյոն Բաբայան


Բաց մի թողեք
Փաշինյանն ուզուրպացրել է դատական իշխանությունը․ Սա է փաշինյանական «ժողովրդավարությունը»
«Ինչո՞վ է պայմանավորված «Քանդենք պետությունը» կուսակցության ոչ ադեկվատ վարքագիծը»
Հիշեք, Ալիևին Փաշինյանն այլևս պետք չէ