23/11/2026

EU – Armenia

Դուք Արեւմտյան Հայաստան եք երազում, իրենք էլ՝ Արեւմտյան Ադրբեջան

Փաշինյանը հերթական անգամ թիրախավորել է Հայ Յեղափոխական Դաշնակցությանը՝ կուսակցության քաղաքական ծրագրային դրույթները կապելով Ադրբեջանի տարածքային նկրտումների հետ։

Այս անգամ վարչապետը ՀՅԴ-ի՝ Արեւմտյան Հայաստանի գաղափարն օգտագործել է՝ զուգահեռ անցկացնելու Բաքվի առաջ քաշած «Արեւմտյան Ադրբեջանի» թեզի հետ։

«Դուք Արեւմտյան Հայաստան եք երազում, իրենք էլ՝ Արեւմտյան Ադրբեջան»,- հայտարարել է Փաշինյանը։

Ստացվում է, որ Փաշինյանը, քննադատելով ՀՅԴ-ին, միաժամանակ հարթություն է ստեղծում երկու սկզբունքորեն տարբեր իրողությունների համեմատության համար՝ դրանով իսկ քաղաքական բանավեճի կենտրոն բերելով հենց Ադրբեջանի առաջ քաշած թեզը։

Փաշինյանը Ազգային ժողովում հանդես է գալիս 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման շրջանակում նախատեսված եզրափակիչ ելույթով։

Ելույթի ընթացքում վարչապետը տեղեկացրել է, որ առաջիկա երկուշաբթի Արդարադատության նախարարությունը կհրապարակի նոր Սահմանադրության նախագիծը։ Փաշինյանը նաև հայտարարել է, որ այդ կապակցությամբ ինքը հատուկ ուղերձով կդիմի հանրությանը։