Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը կանչել է Ռուսաստանի ներկայացուցչին՝ նոյեմբերի 19-ին Կիeuում ռուսական հարձակման ժամանակ օտարերկրյա դեսպանատներին հասցված վնասի թեմայով։
Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Քրիստիան Վիգանդը հայտնել է, որ հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 20-ին տեխնիկական մակարդակով։
Բրյուսելն ընդգծել է, որ դիվանագիտական շենքերը պաշտպանված են միջազգային իրավունքով ու վերահաստատել է իր հանձնառությունը շարունակել աջակցել Ուկրաինային ու մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա։
Հարձակման հետևանքով վնասվել են Նիդեռլանդների և Ավստրիայի դեսպանատները։ Ռուսական անօդաչու թռչող սարքի բեկորները նաև ընկել են Բրազիլիայի դեսպանատան և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության տարածքի վրա։
Դիվանագիտական անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել։


Բաց մի թողեք
Կիևին աջակցության հաջորդ քայլերը․ Մերցն ու Ռյուտեն կհանդիպեն
Սերբիայի նախկին նախագահը հայտարարել է, որ մահվան սպառնալիքներ է ստացել
Եվրահանձնաժողովը պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Ռուսաստանի դեմ