23/11/2026

EU – Armenia

Կիևին աջակցության հաջորդ քայլերը․ Մերցն ու Ռյուտեն կհանդիպեն

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը նոյեմբերի 23-ին՝ Երևանի ժամանակով 18:30-ին, Բեռլինում կընդունի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին։

Գերմանիայի կառավարության հաղորդմամբ՝ հանդիպման առանցքում երկու հարց է՝ ինչպես շարունակել աջակցությունն Ուկրաինային և ինչ քայլերով նպաստել Ռուսաստանի սկսած պատերազմի ավարտին։

Մինչև կանցլերի հետ հանդիպումը Ռյուտեն ելույթ կունենա Բեռլինում ընթացող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 72-րդ տարեկան նստաշրջանում և կպատասխանի պատգամավորների հարցերին։ Այցի ծրագրում են նաև հանդիպումներ Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլի և Բունդեսթագի նախագահ Յուլիա Քլյոկների հետ։