23/11/2026

EU – Armenia

Փորձել են պաշտոնից հեռացնել ֆոն դեր Լեյենին

Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) աջակողմյան «Հայրենասերներ հանուն Եվրոպայի» խմբակցությունը փորձել է հեռացնել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին իր պաշտոնից։

Այս մասին հայտարարել է հունգարացի քաղաքական գործիչ, Եվրոպական խորհրդարանի անդամ և խմբակցության համանախագահ Քինգա Գալը։

«Այո։ Մենք փորձեցինք դա անել այստեղ՝ խորհրդարանում», – ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք «Հայրենասերներ հանուն Եվրոպայի» կուսակցությունը կկարողանա՞ հասնել Ուրսուլա ֆոն դեր Լայենի հրաժարականին, եթե նրանք ավելի շատ լիազորություններ ստանան Եվրոպական խորհրդում։

Գալը հավելել է, որ իր պարտականությունը չէ ազգային առաջնորդներին թելադրել, թե ինչ անել Եվրոպական խորհրդում։